ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է ՌԴ Պետդումայի ընտրությունների մասին: «Ընտրությունների արդյունքը կլինի ընդհանուր պատասխանն այն ուժերին, որոնք ցանկանում են թուլացնել Ռուսաստանը, կասեցնել նրա զարգացումը, զրկել մեզ ինքնիշխանությունից և սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքից։ Իսկ նոր շրջանների՝ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները, Ռուսաստանի հետ վերամիավորումից հետո առաջին անգամ, կմասնակցեն Պետդումայի ընտրություններին»,-նշել է նա։               
 

Հաջիևի գամբիտը

Հաջիևի գամբիտը
13.09.2026 | 15:10

Ի՞նչ իմանար Հիքմեթ Հաջիևը, որ Վանք գյուղում Արցախի ձեռագրական ժառանգության մատյանների պատճենները Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին ցուցադրում է հենց այն ցուցասեղաններում, որոնք ժամանակին ներառված էին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հին ցուցադրության մեջ: Դրանք 2013 թվականին նվիրել էի Մատենադարանին` Արցախի ձեռագրական ժառանգության նմուշների պատճենները պատրաստելու և Գանձասարի վանքին կից ցուցադրելու համար:
Ճակատագրի ինչպիսի հեգնանք. հենց այդ ցուցասեղաններում ներկայացված էին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած երկրների վավերագրերը, այն երկրների, որոնց դեսպանները խիստ հուզվել էին Հաջիևի պատմական «բացահայտումներից»:
Ինչպիսի հեգնանք ու ամոթանք սեփական երկրների հիշողության ու ժառանգության նկատմամբ:
Իսկ Մատենադարանի տնօրեն Արայիկ Խզմալյանը չի՞ ցանկանում արդյոք ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին հրավիրի Մատենադարան և ցույց տա Արցախի ձեռագրական կենտրոնների մատյանների բնօրինակները, որոնց պատճեններից այդքան հուզված ու գրգռված էր Հիքմեթ Հաջիևը:

Հայկ Դեմոյան
Դիտվել է՝ 2187

Մեկնաբանություններ